«ԷԿՐԱ Կովկաս»-ը հերթական պատվերի շրջանակում արտադրել է ԱՎՌ100 սարքավորումը

«ԷԿՐԱ Կովկաս» ընկերությունը հերթական արտադրական պատվերի շրջանակում ավարտել է ԱՎՌ100 սարքավորման արտադրությունը։ ԱՎՌ100-ը (ավտոմատ պահուստային մուտք) նախատեսված է էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացման և էլեկտրասարքավորումների անխափան աշխատանքի ապահովման համար։ Սարքավորման հիմնական գործառույթն է հիմնական սնուցման աղբյուրի խափանման կամ լարման կորստի դեպքում ավտոմատ կերպով անցում կատարել պահուստային սնուցման աղբյուրին։ Այս լուծումը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել էլեկտրամատակարարման ընդհատումները, կանխել տեխնոլոգիական գործընթացների խափանումները և բարձրացնել էլեկտրամատակարարման համակարգի կայունությունը։ Յուրաքանչյուր նոր պատվեր ընկերության համար ոչ միայն արտադրական առաջադրանք է, այլև հնարավորություն՝ կիրառելու կուտակված փորձը, զարգացնելու մասնագիտական կարողությունները և նպաստելու էներգետիկ ենթակառուցվածքների հուսալիության բարձրացմանը։

Պատկերասրահ