Անխափան սնուցում և բարձր հուսալիություն․ «ԷԿՐԱ Կովկաս»-ի նոր ինժեներական լուծումը
«ԷԿՐԱ Կովկաս»-ը հերթական պայմանագրի շրջանակներում հաջողությամբ իրականացրել է ենթակայանի սեփական կարիքների 380 Վ լարման պահարանի նախագծում, արտադրություն՝ ապահովելով ռելեական պաշտպանության, ավտոմատիկայի և երկրորդային շղթաների անխափան ու հուսալի սնուցումը։ Իրականացված լուծումը նախատեսված է երկու անկախ սնուցման մուտքով աշխատանքի համար, ինչը զգալիորեն բարձրացնում է ենթակայանի էներգամատակարարման հուսալիությունը և նվազեցնում է վթարային անջատումների ռիսկը։ Համակարգում ներդրված է ավտոմատ պահուստային միացման (АВР) ֆունկցիա, որի շնորհիվ հիմնական սնուցման աղբյուրի խափանման դեպքում բեռը ավտոմատ կերպով տեղափոխվում է պահուստային մուտք՝ առանց սպասարկող անձնակազմի միջամտության։ Նախագծման և ներդրման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի համակարգերի աշխատանքին, քանի որ դրանց կայուն գործունեությունը հանդիսանում է ենթակայանի անվտանգ և արդյունավետ շահագործման կարևոր նախապայման։ Կիրառված տեխնիկական լուծումները համապատասխանում են ժամանակակից էներգետիկական օբյեկտների պահանջներին և ապահովում են համակարգի բարձր գործառնական հուսալիություն։ «ԷԿՐԱ Կովկաս»-ը շարունակաբար իրականացնում է ժամանակակից և արդյունավետ ինժեներական նախագծեր՝ նպաստելով էներգետիկական ենթակառուցվածքների զարգացմանը և էլեկտրամատակարարման համակարգերի անվտանգության բարձրացմանը։