«ԷԿՐԱ Կովկաս»-ը իրականացնում է բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված լայնածավալ աշխատանքներ

Երևանի կենտրոնում իրականացվող ակտիվ կառուցապատման և էլեկտրաէներգիայի սպառման աճին զուգահեռ շարունակվում են «Մյասնիկյան» 35/6 կՎ ենթակայանի և հարակից էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում «ԷԿՐԱ Կովկաս» ՍՊԸ-ն իրականացնում է ենթակայանի և հարակից էլեկտրական ցանցերի արդիականացմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես՝ 🔹 16 ՄՎԱ հզորությամբ 2 տրանսֆորմատորների փոխարինում 25 ՄՎԱ հզորությամբ նոր տրանսֆորմատորներով, 🔹 35 կՎ բաշխիչ սարքավորումների փոխարինում ժամանակակից վակուումային անջատիչներով, 🔹 «Մյասնիկյան 1» և «Մյասնիկյան 2» 35 կՎ էլեկտրահաղորդման գծերի փոխարինում՝ նոր, ավելի բարձր թողունակությամբ օդային և մալուխային գծերով։ Ավելի քան 7000 բաժանորդի էլեկտրամատակարարումն ապահովող ենթակայանի և հարակից էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրն իրականացվում է 3 փուլով՝ 🔹 1-ին փուլ — մալուխային գծի մոնտաժ «Մյասնիկյան» ենթակայանից դեպի Կենդանաբանական այգու հարակից տարածք, 🔹 2-րդ փուլ — օդային գծի մոնտաժման աշխատանքներ «Մյասնիկյան» պողոտայից դեպի Գոգոլի փողոց, 🔹 3-րդ փուլ — մալուխային գծերի մոնտաժ Գոգոլի փողոցից մինչև «Կիրզա» 110/35/6 կՎ ենթակայան։ «ԷԿՐԱ Կովկաս»-ի կողմից իրականացվող աշխատանքների արդյունքում կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ Երևանի կենտրոնում էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը բավարարելու, էլեկտրական ցանցի հուսալիությունը բարձրացնելու և բաժանորդների կայուն ու պատշաճ էլեկտրամատակարարումն ապահովելու համար։ «ԷԿՐԱ Կովկաս» — վստահելի գործընկեր՝ հուսալի էներգետիկայի համար։

Պատկերասրահ