«Նորագյուղ» 35 կՎ մոդուլային ենթակայանը՝ կայուն էներգետիկ ապահովման նոր փուլ

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել կարևորագույն միջազգային իրադարձություն՝ 2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Այս նշանակալի իրադարձությունը բացառիկ հնարավորություն է երկրի համար՝ ներկայացնելու իր բնապահպանական ներուժը, բնական և մշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաև ամրապնդելու իր դիրքը միջազգային կանաչ օրակարգում։ Այս համատեքստում կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է իրականացվում՝ «Նորագյուղ» 35 կՎ մոդուլային ենթակայանի կառուցումը, որը միտված է ապահովելու համաժողովի և հարակից տարածքների անխափան ու հուսալի էլեկտրամատակարարումը։ Ենթակայանի շահագործման հանձնումը նախատեսվում է 2026 թվականի սեպտեմբերին՝ նախորդելով COP17 համաժողովին։ Մոդուլային ենթակայանի կառուցման պայմանագիրը կնքվել է «ԷԿՐԱ Կովկաս» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի շրջանակներում «ԷԿՐԱ Կովկաս»-ը ստանձնել է նախագծային աշխատանքների իրականացումը, սարքավորումների մատակարարումը, ինչպես նաև շինարարական աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը։ Ներկայումս նախագծման գործընթացը ամբողջությամբ ավարտված է, և ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնք իրականացվում են «Ռոուդկոնստրակտ» ենթակապալառու կազմակերպության կողմից։ Աշխատանքներն իրականացվում են կիրառելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ և բարձրորակ սարքավորումներ։ Ենթակայանը նախատեսված է 2×16 ՄՎԱ հզորությամբ և հագեցած է արդիական թվային համակարգերով, որոնք ապահովում են կառավարման արդյունավետություն և էներգետիկ անվտանգության բարձր մակարդակ։ Օգտագործվող չոր տիպի տրանսֆորմատորները համապատասխանում են ժամանակակից էկոլոգիական պահանջներին՝ նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ «Նորագյուղ» 35կՎ մոդուլային ենթակայանը կսպասարկի «Մերիդիան Էքսպո» կենտրոնը, «Երևան-3» ՀԷԿ-ը (5 ՄՎԱ), ինչպես նաև հարակից տարածքները՝ նպաստելով տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը։ Նախագիծը լիովին համապատասխանում է միջազգային էկոլոգիական և ԻՍՕ ստանդարտներին՝ ընդգծելով Հայաստանի հանձնառությունը կայուն զարգացման և կանաչ տնտեսության սկզբունքներին։ «ԷԿՐԱ Կովկաս» ՍՊԸ-ն առանձնանում է բարձր պրոֆեսիոնալիզմով և պատասխանատվության զգացումով՝ ապահովելով «Նորագյուղ» մոդուլային ենթակայանի կառուցման արդյունավետ և որակյալ իրականացումը։ Ընկերության կողմից կիրառված ժամանակակից տեխնոլոգիական լուծումները և առաջատար փորձը էականորեն նպաստել են նախագծի բարձր որակի և հուսալիության ապահովմանը։ Ընկերությունը ևս մեկ անգամ հաստատում է իր վստահելի գործընկեր լինելու համբավը՝ նպաստելով Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը։ «Նորագյուղ» 35կՎ մոդուլային ենթակայանի գործարկումը կարևոր քայլ է դեպի ժամանակակից, հուսալի և կայուն էներգետիկ համակարգի ձևավորում՝ միաժամանակ ապահովելով միջազգային կարևորագույն միջոցառումների պատշաճ անցկացումը Հայաստանում։

Պատկերասրահ